3 ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ ռեկտոր ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՄԲ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Հիմնաբառեր. տնտեսական աճ, շինարարություն, անշարժ գույք, ներքին պահանջարկ, ՀՆԱ, հետճգնա- ժամային ժամանակահատված Գաղտնիք չէ, որ մեր տնտեսության առավել խոցելի կողմերից մեկն իրական հատ- վածի ցածր մրցունակությունն է: Վերջինիս հաղթահարման ուղղությամբ տնտեսության արդյունավետ խթանման ծրագրային լուծումներ դեռևս չի հաջողվել մշակել: Կատարված հետազոտությունը և տնտեսությունում լոկոմոտիվի դեր ունեցող ճյուղե- րի որոնումները դրդում են վերագնահատելու լայնածավալ շինարարության և մասնավո- րապես՝ մասշտաբային բնակարանաշինության խթանմամբ տնտեսական աճի ապահով- ման նպատակահարմարությունը: Լայնածավալ շինարարության պայմաններում հնարավոր է գործարկել երաշխավոր- ված ներքին պահանջարկի վրա հիմնված աճի մոդել, որն այդքան մեծ չափով կախված չի լինի արտաքին աշխարհի ցնցումներից: Հարգելի՛ գործընկերներ, գաղտնիք չէ, որ մեր տնտեսության առավել խոցելի կողմերից մեկն իրական հատ- վածի ցածր մրցունակությունն է: Վերջինիս հաղթահարման ուղղությամբ տնտեսության արդյունավետ խթանման ծրագրային լուծումներ դեռևս չի հաջողվել մշակել: Կարծում ենք՝ սրա հիմնական պատճառը տնտեսական զարգացման նախկին սցենարի փորձի պահպանման մեջ է: Հայտնի փաստ է, որ 2004-2008 թվականներին մեր տնտեսությունը զարգացել է հիմնականում արտաքին տրանսֆերտների և օտարերկրյա ներդրումների հաշվին ապահովվող ներքին պահանջարկի աճի սցենարով, ինչը հնարավորություն է ըն- ձեռել զարգացնելու ծառայությունների, առևտրի, տրանսպորտի և շինարարության ոլորտները: Տնտեսության մեջ այս ոլորտների բաժնեմասի հետևողական աճը պայմանա- վորված էր ոչ միայն ու ոչ այնքան դրա թողարկման ծավալների աճով, այլև այն հանգա- մանքով, որ, որոշակի փուլից սկսած, ներմուծումը ներքին արտադրության համեմատ դարձավ առավել գրավիչ՝ զսպելով իրական հատվածի թողարկման ծավալների ավելաց-